Լուսակերտի ուսումնական կենտրոնում կստեղծվի ՃԿԿ սիմուլյացիոն լսարան

Լուսակերտի ուսումնական կենտրոնում կստեղծվի ՃԿԿ սիմուլյացիոն լսարան

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում կայացել է «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի փորձաքննություն» աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնաժողովի նիստ։ Հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) մարդասիրական ծրագրի ղեկավար Մաթիաս Վայնգարթը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հանդիպման հիմնական նպատակը նախագծի 1-ին փուլի ամփոփումն էր, և 2-րդ փուլի անելիքների նախանշումը։ ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը համառոտ ներկայացրել է կատարված աշխատանքները։ Այս ընթացքում վերանայվել են ՃԿԿ կառուցվածքն ու տեխնիկական զինվածությունը։ Անկաշկանդ ու թափանցիկ քննարկումների շնորհիվ վեր են հանվել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են ՃԿԿ առավել արդյունավետ աշխատանքին։

ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանը շեշտել է, որ Հայաստանում 1-ին անգամ մշակվել են միջազգային չափանիշներին համապատասխան մոդուլներ` աշխատակիցների վերապատրաստման համար։ Լուսակերտի ուսումնական կենտրոնում կստեղծվի նաև ՃԿԿ սիմուլյացիոն լսարան` վերապատրաստման դասընթացների համար։

Նախագծի հիմնական նպատակներից մեկն ԱԻՆ կարողությունների ապակենտրոնացումն է, և շվեյցարացի մասնագետների գնահատմամբ` մեկ տարվա ընթացքում այդ ուղղությամբ ևս զգալի աշխատանք է արվել։ Հաջողություններ են գրանցվել նաև այլ գերատեսչությունների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցության ոլորտում (ՀՀ ոստիկանություն, տրանսպորտի և կապի նախարարություն, բջջային օպերատորներ և այլն)։

Նախագծի 2-րդ փուլում նախատեսվում է միջազգային փորձագետների աջակցությամբ շարունակել ԱԻՆ կարողությունների ապակենտրոնացումը, մշակել համառոտ ուղեցույցեր և տեղեկատվական հոսքերը կարգավորող հրահանգներ` ՃԿԿ անձնակազմի համար, ինչպես նաև վերապատրաստել ՃԿՊԱ դասախոսական կազմը։

Հանձնաժողովի անդամները համաձայնել են, որ այս ոլորտի զարգացումը չի կարող կանգնել որևէ կետի վրա և պետք է շարունակական կլինի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---