Քննարկվել է Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը

Քննարկվել է Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքը

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին և այդ ուղղությամբ փորձի փոխանակմանը: Այնուհետև քննարկվել են ԼՂՀ-ում կուտակային կենսաթոշակային և անձնավորված հաշվառման համակարգերի, կենսաթոշակային ֆոնդերի ներդրման, ինչպես նաև տեղեկատվական համալիր բազաների ձևավորման նպատակով կատարվող բարեփոխումներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---