Շիրակում դարձյալ զինամթերք է հայտնաբերվել, այս անգամ՝ դպրոցներից մեկի մոտակայքում

Շիրակում դարձյալ զինամթերք է հայտնաբերվել, այս անգամ՝ դպրոցներից մեկի մոտակայքում

PanARMENIAN.Net - Այսօր՝ ժամը 13.41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի դպրոցի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Հ. Տալոյանին պատկանող տնամերձ հողատարածքից հայտնաբերել են «РГ-42» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի: Ոստիկանության աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---