Հայկական կոնյակն ու շամպայնը չափազանց «ֆրանսերեն» են հնչում եվրոպացիների համար

Հայկական կոնյակն ու շամպայնը չափազանց «ֆրանսերեն» են հնչում եվրոպացիների համար

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին պայմանագրի շուրջ Հայաստանի ու Եվրամիության միջև բանակցությունների հինգերորվ ռաունդը: Բանակցություններում հայկական պատվիրակությունը գլխավորում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակությունը ղեկավարում է ԵՀ Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյեն:

Ւնչպես հայտնել է փոխնախարարը, օրակարգում է մաքսային գանձումներիի փոխադարձ վերացումը, այսինքն փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի ու ԵՄ 27 երկրների համար կգործեն 0 մաքսային սակագներ: Խուսափելու համար դժվարություններից այդ ճանապարհին, Հայաստանն արդեն իսկ սկսել է աշխատել գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների ու վերամշակող արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ օգնելու համար անցնել այդ ռեժիմին առաջիկա տարիներին: Կքննարկվեն սանիտարական ու բուսասանիտարական միջոցներին վերաբերող հարցերը, ինչպես նաև տեխնիկական խոչընդոտների հաղթահարումն առևտրի ճանապարհին:

Կարևորագույն ուղղություններից են մտավոր սեփականության իրավունքը աշխարհագրական նշումների առումով: Գարեգին Մելքոնյանը նշեց, որ հայկական կողմը բանակցում է ԵՄ հետ «հայկական կոնյակ» ապրանքանիշն Եվրոպայում «բրենդիի» փոխարեն օգտագործելու շուրջ: Բանն այն է, որ կոնյակի արտդարությունը պատմականորեն ձևավորված ավանդույթ է մեր ժողովրդի համար, ուստի Հայաստանի համար հեշտ չէ հրաժարվել «կոնյակ» անվանումից, չնայած որ իր անվանումը ըմպելիքը ստացել է Կոնյակ ֆրանսիական քաղաքի անունից:

Գարեգին Մելքոնյանը հավելեց նաև, որ մի փոքր ավելի դյուրն է «շամպայն» անվանման հետ կապված հարցը, որը սերում է ֆրանսիական Շամպան քաղաքի անվանումից, քանի որ այն այդքան մեծ տարածում չունի հայերի շրջանում, որքան կոնյակը:

Լյուք Պիեր Դեվինյեն ուշադրություն դարձրեց, որ հայ փոխնախարարը միանգամայն «ֆրանսերեն» է արտասանում կոնյակ և շամպայն բառերը, իսկ դրանց կիրառման հարցերը դեռ պետք է քննարկել: Եվրահանձնակատարը հավելեց նաև, որ Հայաստանում բանակցային գործընթացի շրջանակներում իրականացվող բարեփոխումները ենթադրում են օրենսդրության փոփոխություն: Սակայն, որքան էլ դրանք լավը լինեն, կարևորը կիրառումն է: Խորը և համապարփակ պայմանագրի ստորագրումը ազատ առևտրի գոտու մասին կծառայի ոչ միայն ԵՄ-ին ու Հայաստանին, այլ նաև հայ ժողովրդի շահերին:

Այս տարի նախատեսված է ևս 3 բանակցային փուլ՝ հունիսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին, ինչպես նաև մի շարք տեսախորհրդաժողովներ Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին պայմանագրի շուրջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---