Է.Մամեդյարովը քննարկել է ղարաբաղյան խնդիրը ԵԽ ղեկավարության հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու երկկողմ կապերի զարգացման հարցերն են քննարկվել Արդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի եւ Եվրոպայի Խորհրդի ղեկավարության Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Է.Մամեդյարովը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 115-րդ նստաշրջանին եւ հանդես է եկել ելույթով: Համաժողովի շրջանակներում ԱՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարության գլխավոր տնօրեն Մատեո Սորինասի եւ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի հետ: Հանդիպումների ժամանակ կազմակերպության ղեկավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Եվրամիության «Նոր հարեւանության քաղաքականության» շրջանակներում Ադրբեջանի վերաբերյալ գործողությունների ծրագրի իրականացմանը: Բ.Հալլերի եւ Մ.Սորինասի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ԵԽԽՎ Դիտարկման կոմիտեի համազեկուցողների գործունեությունը: Նրանք բարձր են գնահատել ընտրությունների ժամանակ օրենքի խախտումների վերացմանն ուղղված միջոցները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---