Արաբական երկրները մտահոգված են Բուշերի ԱԷԿ-ի վիճակով երկրաշարժից հետո

Արաբական երկրները մտահոգված են Բուշերի ԱԷԿ-ի վիճակով երկրաշարժից հետո

PanARMENIAN.Net - Հերթական երկրաշարժն Իրանում, որը 37 մարդու կյանք խլեց, կարող էր մեծ ողբերգություն դառնալ ողջ տարածաշրջանի համար: Այդպես են համարում Պարսից ծոցի արաբական երկրների բնապահպանական ոլորտի փորձագետները: Երկրաշարժը տեղի ունեցավ միջուկային ռեակտորից ոչ հեռու, և եթե նրա ուժգնությունը մի քանի բալով բարձր լիներ, Բուշերը կարող էր վերածվել նոր Չերնոբիլի կամ Ֆուկուսիմայի, պնդում են Էր Ռիադում կայացած միջուկային աղետի հնարավոր հետևանքների վերաբերյալ արտահերթ խորհրդաժողովի մասնակիցները:

ԱՄԷ, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի ու Բահրեյնի մայրաքաղաքները ավելի մոտ են Բուշերին, քան Թեհրանը: Որոշվեց ստեղծել դիտարկման կենտրոն Արաբական Էմիրությունների տարածքում, գրում է ZMAN.com-ը: Մինչդեռ Իրանը մերժում է բոլոր մտավախություններն ու զգուշացումները և պնդում է, որ բոլոր միջուկային օբյեկտները, ներառյալ Բուշերը, սեյսմակայուն են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---