Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

Հայաստանի երիտասարդական հավաքականը կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականը Մարտին Սարգսյանի գլխավորությամբ այսօր երեկոյան կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 20-21-ին կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն ասել է, որ Գավաթից հետո հայ մարզիկները Պետերբուրգում կմասնակցեն համատեղ հավաքի, որը կտևի մինչև ապրիլի 24-ը:

«Հավաքին կմասնակցեն Գավաթի բոլոր մասնակիցները շուրջ 15 թիմերից»,-ասել է Խիթարյանը:

Եվրոպայի գավաթին կմասնակցեն Երջանիկ Կարապետյանը (48 կգ), Գարիկ Հարությունյանը և Վահագն Հովսեփյանը (55 կգ), Նարեկ Կարապետյանը (60 կգ), Դավիթ Ղազարյանը և Արսեն Ղազարյանը (66 կգ), Արտավազդ Հովսեփյանն ու Դավիթ Նիկողոսյանը (73 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---