Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը

PanARMENIAN.Net - Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը՝ երդվելով երկրի սահմանադրության վրա: Երդմնակալության արարողությանը խանգարեց երիտասարդը, որը դուրս գալով ամբիոն, խլեց նախագահից բարձրախոսը: Խախտողին անմիջապես ձերբակալեցին անվտանգության աշխատակիցերը, սակայն Մադուրոն դժգոհ մնաց նրանցից. «Ինձ հեշտությամբ կարող էին գնդակահարել: Անվտանգության ծառայությունը թերացավ իր պարտականությունների կատարման մեջ»: Ապրիլի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Նիկոլաս Մադուրոն հաղթեց իր մրցակից Էնրիկե Կապրիլեսին փոքր առավելությամբ: Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և շարունակում է պնդել, որ վերահաշվարկ կատարվի, գրում է euronews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---