Ռ.Քոչարյան. Ես կհարգեմ ժողովրդի ցանկացած ընտրությունը27 նոյեմբերի 2005 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանի ժողովուրդը կանգնած է ընտրության առջեւ. ունենալ իշխանության թեւերի միջեւ հավասարակշռված պետական կառավարման համակարգ, թե պահպանել ուժեղ նախագահական իշխանություն, որը նախատեսված է գործող Սահմանադրությամբ: Անկասկած, ես կհարգեմ ժողովրդի ցանկացած որոշում»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքերով, եթե ընտրությունը կատարվի առավել հավասարակշռված համակարգի օգտին, որի կողմնակիցն եմ նաեւ ես, ապա «մենք կաշխատենք օրենսդրությունը ընդունված փոփոխություններին համապատասխանեցնելու ուղղությամբ, իսկ «ոչը» կնշանակի, որ պահպանվում է ուժեղ նախագահական իշխանությունը»: Ռ.Քոչարյանը նշել է, որ ակնկալում է լեգիտիմ եւ հստակ կազմակերպված գործընթաց: «Չեմ ցանկանում կանխատեսել, թե ինչպիսին կլինի արդյունքը, եւ դեռեւս չեմ հետաքրքրվել, թե ինչպես է ընթանում քվեարկությունը»,-հայտարարել է Հայաստանի նախագահը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը իր քվեաթերթիկը լրացրել է այնպես, որ մյուս ընտրողները տեսնեն, թե ինչպես է նա «կողմ» քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |