ACBA Leasing-ը նշում է հայկական շուկայում իր ներկայության 10-ամյակը

ACBA Leasing-ը նշում է հայկական շուկայում իր ներկայության 10-ամյակը

PanARMENIAN.Net - ACBA Leasing ընկերությունն աշխատում է հայկական շուկայում արդեն 10 տարի: Վարկային կազմակերպությունը հիմնվել է դեռ 2003թ. ապրիլին և առաջին լիզինգային ընկերությունն էր, որ գրանցվեց Հայաստանում: Այդ ընթացքում ACBA Leasing-ը ճանաչում ձեռք բերեց Հայաստանի բոլոր մարզերում, լիզինգի միջոցով տրամադրելով սարքավորումներ ու աջակցելով երկրի տնտեսության զարգացմանը:

Ինչպես ապրիլի 23-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, ACBA Leasing-ի շահույթը 2012թ. կազմել է 1,7 մլրդ դրամ: Ընկերության վարկային պորտֆելը կազմել է 9 մլրդ դրամ, կնքելով 10 000 պայմանագիր:

Սակայն, ինչպես նշել է ընկերության ղեկավարը, Հայաստանի բնակչությունը բավարար իրազեկվածություն չունի լիզինգի առավելությունների մասին վարկավորման համեմատ: Այդ համատեքստում Ստեփան Գիշյանը պարզաբանեց, որ լիզինգային պայմանագիրն ինքնին արդեն գրավի առարկա է: Անդրադառնալով տարեկան տոկոսադրույքներին՝ նա ասել է, որ դրանք կարող են տատանվել 12-18 տոկոսի սահմանում շարժական, և 10-14 տոկոսի սահմանում՝ անշարժ գույքի համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---