ԵԽԽՎ դիտորդները խորհրդակցում են լրիվ կազմով

PanARMENIAN.Net - Երեւանի ժամանակով 23:30-ին Հայաստանի ընդդիմության սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետեւող միացյալ մամլո կենտրոնն արդեն ավարտել էր իր աշխատանքը: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում գտնվող մամլո կենտրոնի հարեւն սենյակում գտնվում էր Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առաքելությունը, որոնք միակ միջազգային դիտորդներն են սահմանադրական հանրաքվեում: Ներկայումս դիտորդները խորհրդակցում են լրիվ կազմով: ԵԽԽՎ ներկայացուցիչները հրաժարվեցին տալ որեւէ գնահատականներ կամ մեկնաբանել հանրաքվեի ընթացքը: Նոյեմբերի 28-ին միջազգային դիտորդները մտադիր են մամլո ասուլիս հրավիրել: Նշենք, որ Հանրաքվեի նախապատրաստման համակարգող խորհուրդն իր աշխատանքը կշարունակի նաեւ գիշերվա ընթացքում: Մինչդեռ, Ազատության հրապարակում, որտեղ նոյեմբերի 25-ից անց էր կացվում է բողոքի ցույց, ընդդիմության կողմնակիցներ արդեն չկան: Վաղը ընդդիմությունը մտադիր է անցկացնել իր հերթական հանրահավաքը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---