Ա.Աշոտյան. Բացառել պարտադրված դրամահավաքի որևէ դրսևորում «Վերջին դասի» շրջանակում

Ա.Աշոտյան. Բացառել պարտադրված դրամահավաքի որևէ դրսևորում «Վերջին դասի» շրջանակում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր գրությամբ դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին՝ ակնկալելով համապատասխան հանձնարարական իրենց ենթակայության ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ բացառելով պարտադրված դրամահավաքի որևէ դրսևորում՝ ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները՝ մայիսի 24-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը սովորողների համար իրական տոն դարձնելու, միջոցառումները դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել պահվածքով անցկացնելու համար:

Նույնաբովանդակ շրջաբերական է ուղարկվել նաև ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---