ԵԽ դիտորդների պատվիրակությունը երկու զեկույց կպատրաստի ՀՀ հանրաքվեի արդյունքների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Խորհրդարանական Վեհաժողովի եւ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները, միջազգային պատվիրակության անդամների սահմանափակ քանակի պատճառով, չեն հասցրել լինել բոլոր մարզային ընտրատեղամասերում: Ինչպես այսօր Երեւանում հայտարարել են իրենք դիտորդները, ընտրատեղամասերի մեծ մասում, որոնք նրանք հասցրել են այցելել, քվեարկությունը համապատասխանել է միջազգային չափանիշներին, սակայն նրանք ափսոսանք են հայտնել, որ որոշ ընտրատեղամասերում գրանցվել են խախտումներ, հատկապես` Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի եւ Տավուշի մարզերում: Բացի այդ, պատվիրակության ներկայացուցիչները երկակի չափանիշների դրսեւորում համարեցին հանրաքվեի հարցում հայկական ընդդիմության որդեգրած դիրքրոշումը: Դիտորդները պարզաբանել են, որ որոշ տեղամասերում ընդդիմության ներկայացուցիչներ կային, որոշ տեղերում ` ոչ, ընդ որում, որ ընդդիմության առաջնորդները կոչ էին արել բոյկոտել հանրաքվեն: Դիտորդներից մեկի խոսքերով, ինքն եղել է 15 ընտրատեղամասերում, որոնցից 14-ում «ընտրական գործընթացը կարող է հպարտության զգացում առաջացնել», սակայն, մի տեղամասում գրանցվել են խախտումներ:



«Այդ խախտումներն, իհարկե, բավարար չեն քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու համար, սակայն ես հուսով եմ, որ Հայաստանի ԿԸՀ-ն կքննի կատարվածը եւ կպատժի մեղավորներին»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի դիտորդների պատվիրակության ներկայացուցիչը: Միջազգային դիտորդները հաղորդել են նաեւ, որ «Հայաստան չեն ժամանել սահմանադրական հանրաքվեի արդյունքները ճանաչել կամ չճանաչելու համար, քանի որ դա Հայաստանի ԿԸՀ գործն է»: Նրանց խոսքերով, հարկ է ընդունել այն փաստը, որ մի շարք դեպքերում եղել են խախտումներ: Սակայն որոշ մարդկանց կողմից կատարված խախտումների պատճառով չի կարող անվավեր ճանաչվել ողջ գործընթացը: Պատվիրակության անդամները հաղորդել են, որ կնախապատրաստեն երկու զեկույց` Խորհրդարանական վեհաժողովի եւ Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի զեկույցները, որտեղ հստակ կնշեն այն խնդիրները, որոնք առկա են եղել իրենց առաքելության ընթացքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---