Եղեռնը վերապրածի դուստր. Կամրջի վրա թուրքերը կանանց գրկից վերցնում էին երեխաներին ու նետում ջուրը

Եղեռնը վերապրածի դուստր. Կամրջի վրա թուրքերը կանանց գրկից վերցնում էին երեխաներին ու նետում ջուրը

PanARMENIAN.Net - Մարիետա Գևորգյանը, ում հայրը Հայոց ցեղասպանության ժամանակ Կարսից է փախել, մի ցանկություն ունի` «անցնել հայ-թուրքական սահմանը, մտնել Թուրքիայի խորհրդարան ու թքել նրանց արդարության ճակատին»: Մայրն էլ է Արևմտյան Հայաստանից եղել, մի գյուղից:

Կինը թուրքերին բորենի է անվանում, քանի որ իր հիշողության մեջ թարմ են հոր պատմությունները հայերի ջարդերից: Հոր ընտանիքից միայն երկուսն են փրկվել` հայրն ու հորեղբայրը: «Հայրս պատմում էր, որ Կարսից աքսորի ժամանակ կամրջի վրա թուրքերը կանանց գրկից վերցնում էին երեխաներին ու նետում ջուրը, իսկ երբ տղամարդիկ փորձում էին նրանց պաշտպանել, գնդակահարում էին»,- հիշում է Մարիետա Գևորգյանը:

Հորը նա Եղեռնի քայլող հանրագիտարան է անվանում, տանը Ցեղասպանության մասին շատ գրքեր կան, հավաքվում էին երեկոներն ու ընտանիքով կարդում. «Իմ մեջ կարոտ կա, տատերիս ու պապերիս կարոտը, ու շատ ցավ կա»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---