Տիգրան Սարգսյան. Դասագրքերի և թեստերի վրա բիզնես անելն անընդունելի է

Տիգրան Սարգսյան. Դասագրքերի և թեստերի վրա բիզնես անելն անընդունելի է

PanARMENIAN.Net - Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվում այն մասին, որ դասագրքերն ու ընդունելության թեստերը մատչելի չեն էլեկտրոնային տարբերակով, առավել ևս, որ կառավարությունը մտադիր է ամբողջապես անցնել համակարգչային համակարգի, ասել է վարչապետը:

ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանն ասել է, որ դասագրքերը մատչելի են հատուկ կրթական պորտալում, սակայն կա Ինտերնետի մատչելիության խնդիր: Բացի այդ, 2 դպրոցներում մեկնարկել է փորձնական ծրագիր, որի շրջանակներում եթե ծնողը համակարգիչ է ձեռքբերում երեխայի համար, ապա բոլոր դասագրքերի էլեկտրոնային տարբերակները կցվում են: Սակայն ընդունելության թեստերի մատչելիության մասին տեղեկություններին նա իրազեկ չէ:

Վարչապետը նշել է, որ «դասագրքերի և թեստերի վրա բիզնես անելն անընդունելի է»: Սարգսյանը հանձնարարել է պետկառույցներին ապահովել այդ նյութերի մատչելիությունը Հայաստանի քաղաքացիների համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---