ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանել ԿՀՎ գաղտնի բանտերի մասին հայտարարություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Շոն Մաքքորմակը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պաշտոնական զեկույց ներկայացնել արտատարածքային բանտերի վերաբերյալ: Ըստ Մաքքորմակի, ԱՄՆ-ն կպատասխանի միայն ԵՄ պաշտոնական հարցմանը, բայց ոչ թեթերի հրապարակումներին: Հիշեցնենք, որ սկանդալի առիթ հանդիսացավ «The Washington Post» թերթի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն գաղտնի բանտերի ցանց ունի Արեւելյան Եվրոպայում:



Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին Բաքվի «Էխո» թերթը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ԿՀՎ տարբեր խնդիրներ կատարող գաղտնի ամերիկյան ինքնաթիռը հերթական անգամ վայրէջք է կատարել Բաքվում մի քանի օր առաջ` նոյեմբերի 15-ին: Պարզվեց, որ ԿՀՎ կեղծ Path Corporation ավիաընկերությանը պատկանող DeHavilland Dash 8-315B ինքնաթիռը նոյեմբերի 15-ին վայրէջք է կատարել Ամստերդամից Բաքու թռչելիս: Ըստ Յըլդիրիմի, ինքնաթիռը «տեխնիկական վայրէջք» է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում:

Ինչպես բազմիցս նշվել է, ինքնաթիռը «սպասարկում է ԿՀՎ գաղտնի բանտերը` ահաբեկչության մեջ կասկածվող անձանց տեղափոխելով մեկ երկրից մյուսը: Այն մասին, որ այդ ինքնաթիռը բազմիցս անգամ վայրէջք է կատարել Բաքվում, ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են դեռեւս 1,5-2 տարի առաջ: Իսկ վերջերս Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննել իրավիճակը: Օրինակ, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար իսպանացի Ալվարո Խիլ Ռոբլեսը անհրաժեշտ է համարում Եվրոպայում ԿՀՎ գաղտնի գործունեության, ինչպես նաեւ ԿՀՎ կողմից եվրոպական մայրցամաքում գաղտնի բանտերի եւ «թռչող բանտերը» կալանավորների տեղափոխման համար օգտագործելու մասին տեղեկատվության հետաքննությունը Եվրախորհրդի կողմից:



Իրենց տարածքում ամերիկյան«գաղտնի բանտեր» ունեցող երկրների թվում նշում են Ռումինիան, Լեհաստանը եւ Ադրբեջանը: «Արբանյակներից կատարված լուսանկարների վերլուծությունը թույլ կտա ապացուցել կամ հերքել նման բանտերի առկայությունը»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի իրավաբանական կոմիտեի ղեկավար Դիկ Մարտին, որը զեկույց է պատրաստում ԵԽ համար: Շվեյցարացի քաղաքական գործիչն արդեն հարցում է արել եվրոպական դիսպետչերներին ինքնաթիռների թռիչքների վերաբերյալ, որոնցով, ինչպես ասում են, ԿՀՎ աշխատակիցները տարիներ շարունակ կալանավորներ են տեղափոխել այդ բանտեր: Մինչ այժմ ԱՄՆ-ն հրաժարվում էր հաստատել կամ հերքել այդ հաղորդագրությունները: Հնարավոր բազաներից մեկը համարվում է Ֆրանկֆուրտը: ԳԴՀ արդարադատության նախարար Բրիգիտտե Ցիպերսը հայտարարել է, որ անհրաժեշտ է սպասել` հուսալով, որ ամերիկացիները լույս կսփռեն իրավիճակի վրա: Ինչպես գրում են արեւմտյան աղբյուրները, կասկածները, թե Ադրբեջանում գոյություն ունեն ԿՀՎ բանտեր, արդարացան թուրք նախարար Բինալի Յըլդիրիմի արտահայտություններից հետո: Այժմ Եվրոպայի Խորհուրդը մատդիր է «գտնել ԿՀՎ գաղտնի բանտերի հետքերը Ադրբեջանում»,-նշում է Axiglobe-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---