ԱՄՆ-ն դատապարտել է «Հեզբոլլահ»-ին սիրիական հակամարտությանը միջամտելու համար

ԱՄՆ-ն դատապարտել է «Հեզբոլլահ»-ին սիրիական հակամարտությանը միջամտելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը խստորեն դատապարտել է «Հեզբոլլահի» դերը սիրիական հակամարտության մեջ: Ռայսը հայտարարել է, որ «Հեզբոլլահը» ոչ միայն շարունակում է քայքայիչ գործունեությունը Լիբանանի ներսում, այլ նաև ակտիվորեն մասնակցում է Ասադի պատերազմին սիրիական ժողովրդի դեմ՝ տրամադրելով միջոցներ, զենք, Իրանի հետ սերտ համագործակցությամբ:

Ըստ նրա, Սիրիայի հակամարտությունը սպառնում է հարևան երկրների կայունությանը, հայտնում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---