Ժնեւում մեկնարկել է չճանաչված հանրապետությունների խնդիրներին նվիրված համաժողովը

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում այսօր մեկնարկել է նախկին խորհրդային միության չճանաչված հանրապետություններին նվիրված «Մուլտիկուլտուրալիզմը եւ XXI-րդ դարի էթնոքաղաքական մոդելները» խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցում են նաեւ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները: Այդ միջոցառմանը կմասնակցեն նաեւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցիչները, ռուսական եւ արեւմտյան փորձագետներ: «Համաժողովի ընթացքում մենք կփորձենք արեւմտյան փորձագետների ուշադրությունը սեւեռել այս հակամարտությունների վրա: Հարկավոր է քննել մի շատ կարեւոր հարց` ինչ անել հետո: Այս հանրապետությունները արդեն հասունացել են որպես անկախ պետություններ ապրելու համար», - հայտարարել է «Ազատ Եվրոպա» հիմնադրամի նախագահ Սերգեյ Ստեպենկովը: Համաժողովի նպատակն է քննարկել Եվրոպայում զարգացող էթնոքաղաքական խնդիրներն եւ որոշել նշված հակամարտությունների կարգավորման հեռանկարները: Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես կգան քաղաքագետներ, փորձագետներ, ինչպես նաեւ չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---