2 դեկտեմբերի 2005 - 14:58 AMT
Երեւանի քաղաքապետարանը չի կարող երաշխավորել ընդդիմության հանրահավաքի անվտանգությունը
Հայաստանյան միացյալ ընդդիմության առաջնորդները նախօրեին հրավիրված նիստում միաձայն հաստատել են վաղվա հանրահավաքում հրապարակվելիք հայտարարության տեքստը: Երեւանի քաղաքապետարանը, մինչդեռ, հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկմանը ի պատասխան տեղեկացրել է, որ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովի այցի հետ կապված «չեն կարող ապահովել հանրահավաքի անվտանգությունը»: Ինչպես հայտնել է նիստի մասնակիցներից Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որոշվել է հանդիպել արտասահմանյան երկրների` Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ եւ քննարկել նրանց հետ երկրում ստեղծված իրավիճակը եւ առաջարկվող լուծումները»: Շիրխանյանը ասաց նաեւ, որ մշակվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների շուրջ` իրենց ունեցած փաստաթղթերը «միջազգային եւ Հայաստանի հանրությանը ներկայացնելու կարգը», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: