Հայտնի են «Հայակ 2013»-ի մրցանակակիրները![]() PanARMENIAN.Net - «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրներն արդեն հայտնի են: Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգը Մարիա Սահակյանին է՝ «Այդ ես չեմ» ֆիլմով: Լավագույն ռեժիսորը Հարություն Խաչատրյանն է՝ իր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համար, սակայն վերջինս իր մրցանակը հանձնել է նույն անվանակարգում ներկայացված այլ մասնակցի` Մարիա Սահակյանին` ասելով՝ ճանապարհը պետք է տալ երիտասարդներին: Լավագույն օպերատոր անվանակարգում Մկրտիչ Մալխասյանն է՝ «Այդ ես չեմ» ֆիլմ: Լավագույն սցենարի հեղինակ անվանակարգում մրցանակը ստացան Թերեզա Վարժապետյանը և Միքայել Պողոսյանը` «Եթե բոլորը» ֆիլմի սցենարի համար: Լավագույն նկարիչն Արմեն Ղազարյանն է, լավագույն կոմպոզիտորը` Վահագն Հայրապետյանը: Լավագույն դերասանուհի անվանակարգում «Հայակ» ստացավ Մարիամ Դավթյանը՝ «Ձայն լռության» ֆիլմ, իսկ լավագույն դերասան անվանակարգում՝ Շանթ Հովհաննիսյանը` «Գարեգին Նժդեհ» ֆիլմ: Երկրորդական դերի լավագույն դերասանը Խորեն Լևոնյանն է, իսկ դերսանուհին՝ Ժենյա Մկրտումյանը: Լավագույն կարճամետրաժ ֆիլմը Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19» խորագրով ֆիլմն է: Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում առաջինը Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմն է: Լավագույն անիմացիոն ֆիլմ ճանաչվեց Նաիրա Մուրադյանի «Բալետը»: Լավագույն դեբյուտը Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդն» է: Լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը»: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |