Սիրիան մեղադրում է Թուրքիային հնությունների ապօրինի առևտրի մեջ

Սիրիան մեղադրում է Թուրքիային հնությունների ապօրինի առևտրի մեջ

PanARMENIAN.Net - Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի 191-րդ նստաշրջանում սիրիական պատվիրակությունը մեղադրեց Թուրքիայի կառավարությանը սիրիական հնությունների ապօրինի առևտրի մեջ:

Ինչպես հայտնում է միջազգային «Դամասկոս» ռադիոկայանը, սիրիական պատվիրակությունը հայտարարեց, որ «Թուրքիայի հանցագործությունները Սիրիայի հանդեպ հաստատում են այն դավադրությունը, որին մասնակցում են ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները»: «Սիրիան համառորեն դիմակայելու է ահաբեկչությանն ու մութ սալաֆիթական գաղափարներին, որի կրողները քանդում են պատմական հուշարձանները»,-ասել են սիրիացիները ՅՈւՆԵՍԿՕ-ում:

«Ջեբհաթ Ան Նուսրա» կազմակերպության գրոհայինները, որը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել նույնիսկ ԱՄՆ կողմից, ստանում է Թուրքիայից ռազմական ու քաղաքական աջակցություն: Մի քանի օր առաջ նրանք պայթեցրին Հալելպի Մեծ Օմեյան մզկիթի հարավային դարպասներն ու մինարեթը: Իսկ դրանից մի քանի ամիս առաջ գրոհայինները հրկիզել էին այն ու առևանգել արժեքները, որոնք համարժեքը չունեն արաբական և մահմեդական աշխարհում»,-հայտարարել է սիրիական պատվիրակությունը:

Թուրքիան պատվիրակությունը փորձեց Սիրիայի վրա բարդել մեղքը հնությունների ոչնչացման համար, որոնք ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում: Սակայն նման դիրքորոշման դեմ արտահայտվեցին Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի, Կուբայի, Գաբոնի ու Իրանի պատվիրակությունները: Թուրքիային սատարեցին ԱՄՆ-ն, Ճապոնիան, Պակիստանն ու Եգիպտոսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---