Ձյուդոյի հավաքականի մարզիչը շատ դժգոհ է ԵԱ ելույթներից![]() 29 ապրիլի 2013 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Այսպիսի վատ արդյունք Հայաստանի ձյուդոյի հավաքականը դեռ չէր արձանագրել, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: Հայ ձյուդոիստները Եվրոպայի առաջնությունում ոչ միայն մեդալ չկարողացան նվաճել, այլև հաղթահարել առաջին մրցակցի արգելքը: Բոլորը, բացի Արմեն Նազարյանից, պարտվեցին հենց մեկնարկային գոտեմարտում: «Չգիտեմ, թե ինչն էր նման անհաջողության պատճառը: Մենք անցկացրել ենք լավ մարզումներ, ունեցել ենք միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, ձյուդոիստներին խանգարեց հոգեբանական պատրաստվածությունը»,- նշեց Բաբայանը: Մարզիչը խոստովանեց, որ ինքը մեդալների ակնկալիքներ չի ունեցել երիտասարդ ձյուդոիստներ Մհեր Կարապետյանից, Ռաֆայել Դավթյանից և Գոռ Հարությունյանից, սակայն նա շատ հիասթափված է Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի և Հակոբ Առաքելյանի ելույթներից: «Ես ակնկալում էի, որ նրանք կկարողանան պայքարել մեդալների համար: Դավթյանի վիճակահանությունն այնպիսին էր, որ նա առնվազն պետք է մտներ եզրափակիչ, սակայն ոչինչ չստացվեց»,- ավելացրեց Բաբայանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |