2 դեկտեմբերի 2005 - 20:39 AMT
ՀՀ նախագահը եւ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը քննարկել են նոր ներդրումային ծրագրերի իրագործումը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերողների եւ գործարարների միության պատվավոր նախագահ Արկադի Վոլսկուն, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը: Կողմերը կարեւորել են երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացումը եւ նշել, որ այս տարի արձանագրվել է ապրանքաշրջանառության նկատելի աճ: Քննարկվել են նաեւ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: