ՅՈւՆԵՍԿՕ-ի պարային խորհրդի նախագահ. Կանեմ հնարավորը, որ Պարի միջազգային համաժողովը հաջորդ տարի անցկացվի Երևանում

ՅՈւՆԵՍԿՕ-ի պարային խորհրդի նախագահ. Կանեմ հնարավորը, որ Պարի միջազգային համաժողովը հաջորդ տարի անցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսի հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի՝ պարի միջազգային օրվա կապակցությամբ, Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ալկիս Ռաֆտիսին մասնագիտական տոնը Երևանում նշելու համար և հույս է հայտնել, որ մինչ օրս հայաստանյան պարախմբերի միջազգային ելույթներով Հայաստանի մասին ունեցած լավ տպավորությունները էլ ավելի կամբողջանան երևանյան այցով:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ալկիս Ռաֆտիսն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նկատել է, որ Պարի միջազգային օրվան նվիրված երևանյան միջոցառումների կազմակերպչական բարձր մակարդակը արդեն իսկ խոսուն վկայությունն են, որ Երևանն իսկապես մշակութային հարուստ ավանդույթներով քաղաք է ու պատվախնդիր է իր մշակույթը հավուր պատշաճի ներկայացնելու հարցում. «Երկու օր է ինչ Երևանում եմ և իսկապես հիացած եմ ինչպես քաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությունից: Ինձ իսկապես հաճելի է գտնվել Ձեր գեղեցիկ քաղաքում և դրան զուգահեռ նաև արձանագրել, որ իսկապես մեծ աշխատանք է տարվել Պարի միջազգային օրը Երևանում ըստ արժանվույն անցկացնելու համար: Եվ այդ ամենն արդեն իսկ հուշում է, որ տոնն իսկապես կվերածվի տոնախմբության»,- նշել է Ալկիս Ռաֆտիսը՝ նշելով, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Պարի ամենամյա միջազգային համաժողովը հաջորդ տարի անպայման անցկացվի Երևանում:

Հավելենք նաև, որ Պարի միջազգային օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում աշակերտներին մասնագետները հայկական ավանդական քոչարի պարել կսովորեցնեն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---