Մահացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը

Մահացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը:

Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում:

1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության, հյուպատոսական բաժիններում:

1992-1995թթ. աշխատել է Հայաստանի նորաստեղծ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում:

1995-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում աշխատել է որպես հյուպատոսական բաժնի վարիչ։ 1999-2002 թթ.՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

Հասմիկ Սողոմոնյանը 2002-2003 թթ. եղել է ԱԳ նախարարի խորհրդական: 2003-2006 թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի ղեկավար:

2006-2009թթ. աշխատել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես խորհրդական:

2009թ-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդականն էր:

Հասմիկ Սողոմոնյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: Նա երկու երեխաների մայր էր։

ԱԳՆ իր ցավակցությունն է հայտնում Հասմիկ Սողոմոնյանի զավակներին, հարազատներին և մերձավորներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---