5 օրում բնությանը 3.47 մլն դրամի վնաս է հասցվել

5 օրում բնությանը 3.47 մլն դրամի վնաս է հասցվել

PanARMENIAN.Net - Բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 22-27-ի ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.39 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 3.47մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռիի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել 751.5հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 դեպքի համար 6 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 440 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 2.49մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 64.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում արձանագրված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.2 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Երևանի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազար դրամընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամգումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40 հազար դրամ դրամգումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում իսկ առգրավված 21.1 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է տիրազուրկ 5 հատ «կողակ» տեսակի ձուկ և 1 ցանց:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամգումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 897 հազար դրամ գումար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---