Մոսկվան եւ Երեւանը հուսով են, որ հնարավոր կլինի համաձայնության հասնել գազի առաքման սակագների հարցում 3 դեկտեմբերի 2005 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Ֆրադկովը դեկտեմբերի 3-ին քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցեր: Մամլո ասուլիսի ժամանակ Մ.Ֆրադկովը տեղեկացրել է, որ այսօրվա քննարկման առանցքային թեման վառելիքա-էներգետիկ ապահովման, գազամատակարարման եւ էլեկտրաէներգիայի հարցերն էին: Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան առաքվող գազի սակագներին` վարչապետ Մ.Ֆրադկովը նշել է, որ ռուսական կողմը անցնում է շուկայական հարաբերությունների: «Ես հիմնավորել եմ Ռուսաստանի դիրքորոշումը այդ հարցում այն հույսով, որ հայկական կողմը կհասկանա մեզ: Հուսով եմ, որ կնախապատրաստվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի 2006 թ. մենք կարողանանք աշխատել դեկտեմբերին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում: Այսօրվա դրությամբ դրա համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները մշակվում են: Առաջիկայում դիվերսիֆիկացիայի կենթարկվի շահագրգիռ կառույցների աշխատանքը, որին ռուսական կողմից կմասնակցեն ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին» եւ «Գազպրոմ» ընկերությունը»,-հայտարարել է Մ.Ֆրադկովը: Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ըստ Ռուսաստանի վարչապետի, քննարկվել են նաեւ պարտքի դիմաց Ռուսաստանին փոխանցված հայկական ձեռնարկությունների գործարկման հարցերը: «Հաստատելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները, մենք համապատասխան հանձնարարականներ ենք տվել նախարարությունների ղեկավարներին»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Հրազդանի ՋԷԿ-ի հետագա ճակատագրին` Մ.Ֆրադկովը նշել է, որ ռուսական կողմը շահագրգռված է ստեղծել միասնական համալիր, ուր կմտնի նաեւ 5-րդ էներգաբլոկը: ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիին»եւ «ԻնտերՌԱՕ»-ն կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ հայ գործընկերների հետ համատեղ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |