Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը դադարեցված է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը դադարեցված է

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը դադարեցվել է: Ինչպես նշել է Կարսում պատգամավոր, Ժողովրդական հանրապետական կուսակցության անդամ Էնսար Օգյուտը, շինարարական աշխատանքները դադարեցվել են մի քանի ամիս առաջ:

Ըստ նրա, երկաթուղու շինարարության դադարեցումը, որն անվանում են «Կովկասի դարպասներ», ափսոսանքի է արժանի: Նա կոչ արեց Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային գագաթաժողով կազմակերպել ու շարունակել երկաթուղու շինարարությունը: Նա նաև մտահոգություն է հայտնել, որ 2013թ. երկաթուղու շինարարության վերսկսման ծրագիրը ձախողվեց և փաստորեն կասկածի տակ է դրվում աշխատանքների վերսկսումը 2014-2015թթ., հայտնում է Rayhaber-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---