2013թ. 1-ին եռամսյակ. Ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը` աճել

2013թ. 1-ին եռամսյակ. Ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը` աճել

PanARMENIAN.Net - 2013թ. առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6%-ով` կազմելով 4591 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 4668 ամուսնություն: Տվյալներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հունվար-մարտ ամիսներին ամուսնությունները նվազել են Երևանում, Արարատի մարզում, սակայն Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում` ավելացել են: 1000 բնակչի հաշվով գրանցվել է 6 ամուսնություն: Կ.Կույումջյանը նշել է նաև, որ բարձրացման միտում ունի առաջին ամուսնության միջին տարիքը` 2011թ-ի մարդահամարի տվյալներով՝ տղամարդկանց մոտ այն բարձրացել է 1 տարով` միջինում հասնելով 28,7-ի, կանանց մոտ` 0,6 տարով` միջինում հասնելով 25,6-ի:

Ամուսնալուծություններն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 15.1%-ով աճել են` 897 դեպք՝ 779-ի դիմաց: Ամուամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն այս ժամանակահատվածում գրանցվել է Լոռիում` 2.1%:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---