Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Վաշիե-Լագրավի հետ

Ալյոխինի հուշամրցաշարի վերջին տուրում Արոնյանը կհանդիպի Վաշիե-Լագրավի հետ

PanARMENIAN.Net - Այսօր կավարտվի շախմատի աշխարհի 5-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալոյխինի հուշամրցաշարը: Վերջին տուրից առաջ մրցաշարը գլխավորում է Բորիս Գելֆանդը (Իսրայել), որն ունի 5 միավոր:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4,5 միավոր է վաստակել և Մաքսիմ Վաշիե-Լագրավի (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) և Մայքլ Ադամսի (Անգլիա) հետ կիսում է 2-5 տեղերը:

Վերջին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Վաշիե-Լագրավը: Արոնյանը խաղում է սպիտակ խաղաքարերով: Տեղի կունենան նաև Պյոտր Սվիդլեր-Լորան Ֆրեսինե, Գելֆանդ-Անանդ, Ադամս-Վլադիմիր Կրամնիկ և Նիկիտա Վիտյուգով-Դինգ Լիրեն պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---