Անցել է 17 տարի Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից

PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 17-րդ տարին: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11.45 րոպեին ուժգին երկրաշարժի հետեւանքով ավերվեցին Հայաստանի մի քանի քաղաքներ, ավաններ եւ շուրջ 300 գյուղեր: Զոհվեց 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ դարձավ, առանց տանիքի մնացին շուրջ 1 միլիոն հոգի: Աննախադեպ ուժգնության ստորերկրյա ցնցումները 30 վայրկյանի ընթացքում գործնականում ոչնչացրին Սպիտակը, որը ողբերգության էպիկենտրոնում էր գտնվում, ավերեցին Լենինականը (Գյումրի), Ստեփանավանը, Կիրովականը (այժմ Վանաձոր): Աղետի գոտու վերածվեց մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր, ստորերկրյա ցնցումները զգացվեցին նաեւ Երեւանում եւ Թբիլիսիում: Ավերված քաղաքների վերականգնմանը օգնեցին ամբողջ աշխարհի շինարարները:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---