Ս. Մարտիրոսյան. Հայաստանցի հաքերը կոտրում է ֆեյսբուքի էջերը և փող պահանջում

Ս. Մարտիրոսյան. Հայաստանցի հաքերը կոտրում է ֆեյսբուքի էջերը և փող պահանջում

PanARMENIAN.Net - Քիչ առաջ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել` զգուշացնելով սոցցանցում նոր վտանգի մասին:

«Ցավոք, ցանցում հայտնվել է հայաստանցի վատ իմաստով հաքեր։ Կոտրում է մարդկանց պրոֆիլները և փող պահանջում վերադարձնելու դիմաց։ Բարոյական և քրեական մասը մի կողմ թողնենք։ Իսկ հիմա հիշեք` անկապ լինկեր մի բացեք։ Ինքը ուղարկում է հղում, որը տանում է ՖԲ-ի նման էջ, բայց հասցեն լրիվ ուրիշ է։ Մարդիկ իրենց ձեռքով մուտքագրում են գաղտնաբառը։ Զգույշ եղեք։ Ամուր գաղտնաբառեր դրեք ընդանրապես», - գրել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---