7 դեկտեմբերի 2005 - 16:30 AMT
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են բանակցություններից անցնել որոշումների կայացմանը
ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհուրդը դեկտեմբերի 6-ին Լյուբլյանայում կայացած 13-րդ նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ-ն գոհունակություն է հայտնում «Պրահայի գործընթացի» շրջանակներում 2005 թվականին անցած բանակցությունների, ինչպես նաեւ Վարշավայում եւ Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների վերաբերյալ: «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները հույս են ներշնչում, որ կողմերն արդեն պատրաստ են բանակցություններից անցնել որոշումների կայացմանը, ինչից լրջորեն կշահեն բոլորը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը հորդորում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գալիք տարում օգտագործել եղած հնարավորությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում հակամարտության կարգավորման գործում լուրջ արդյունքների հասնելու համար»,-նշված է ԵԱՀԿ ԱԳՆԽ: