ՂԱԿ-ը մտադիր է խանգարել ԵԱՀԿ ՄԽ այցին ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը գտնում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լյուբլյանայում անարդյունավետ էր: «Համանախագահները կրկին ընդհանուր արտահայտությունների միջոցով ջանում էին աշխատանքի պատրանք ստեղծել: ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները սահմանափակվեցին լոկ անբովանդակ հայտարարություններով այն մասին, որ եկող տարի ձեռք կբերվեն ինչ-որ լուրջ արդյունքներ: Մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ նման խոսքերի պարբերաբար կրկնությունը եւ հանդիպումները տարբեր մակարդակներում միանշանակ ծառայում են Հայաստանի ամրապնդմանը գրավյալ տարածքներում»,-ասվում է ՂԱԿ-ի տարածած հայտարարության մեջ: Բացի այդ, հայտարարությունում նշվում է, որ «բանակցությունների յուրաքանչյուր օրը թույլ է տալիս Հայաստանին ուժեղացնել իր օկուպացիոն բանակը, Ռուսաստանից նոր սպառազինություն եւ տեխնիկա ստանալ, եւ դրա հիման վրա առավել ամբարտավան կեցվածք ընդունել, մինչդեռ ադրբեջանական բանակը կորուստներ է կրում»: «Հենց Լյուբլյանայում ընթացող հանդիպման ժամանակ ռազմաճակատում սպանվել է եւս մեկ ադրբեջանցի սպա: Այդ ֆոնի վրա ՄԽ համանախագահների հայտարարությունները տարածաշրջան այցելելու մասին չեն տեղավորվում ոչ մի շրջանակներում»,-նշում է ՂԱԿ-ը: ՂԱԿ-ը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է բանակցությունները վարեն «Հայաստանի ագրեսիվ գործողությունների գնահատման եւ ագրեսիայի հետեւանքների վերացման հունով, հակառակ դեպքում բանակցությունները եւ այցելությունները տարածաշրջան բոլորովին անիմաստ են»: «Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները` խանգարելու համար Մինսկի խմբի առաջիկա այցելությանը տարածաշրջան»,-ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---