Դավիթ Խիթարյան. Շուշիի ազատագրմանը նվիրված մրցաշարն առանց Արցախի թերի կլիներ![]() 3 մայիսի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ պատանիների և դեռահասների տարիքային խմբերում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը նշեց, որ մրցաշարին մասնակցում են մոտավորապես 320 ձյուդոիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Վրաստանից և Արցախից: «Վրաստանը եկել է երեք թիմերով, որոնք ներկայացնում են Թբիլիսին, Գորին և Սագարեջոն: Վրաստանը լավ պատրաստված ձյուդոիստներ ունի և շփումը միայն դրական արդյունք կտա: Ունենք ձյուդոիստներ նաև Արցախից, որովհետև առանց Արցախի` Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումը կլիներ թերի»,- ասաց Խիթարյանը: Նա նաև նշեց, որ պատանիների համար շատ կարևոր է այս մրցաշարը նրանով, որ արդեն հաջորդ տարի նրանք մասնակցելու են Հայաստանի առաջնության, իսկ սա կտա մեծ փորձ. «Բոլոր մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: Շուշիի ազատագրմանը նվիրված թիմային գավաթներ էլ կնվաճեն այն թիմերը, որոնք շատ թվով միավորներ կհավաքեն»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |