Արդբեջանում նավթային ընկերությունների աշխատակիցների հերթական ցույցն է ընթանում![]() 3 մայիսի 2013 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան նավթ և գազ արդյունահանող ադրբեջանական ընկերություններից մեկի` Բիբիէյբատի մոտ 100 աշխատակիցներ գործադուլ են սկսել: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Դահրամանլին: Նա նշել է, որ նավթային ընկերությունների աշխատակիցները միջին աշխատավարջը մոտ 200-400 դոլար է կազմում, որի 2 տոկոսն էլ փոխանցվում է Զինված ուժերի օգնության ֆոնդին: Գործադուլավորները բողոքում են ցածր աշխատավարձերի, աշխատանքային անբավարար պայմանների դեմ: Նրանք սպառնում են անժամկետ հացադուլ սկսել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Տեղեկություն կա, որ այս պահին նրանց հետ բանակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավար Ռոգնավ Աբդուլայեվը: Այս տարվա ընթացքում սա արդեն 2-րդ գործադուլն է, առաջինը մարտին էր, որին 2000 աշխատակիցներ են մասնակցել: Նրանց պահանջները մասնակի բավարարվել էին: ![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |