Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է պատրաստվում

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է պատրաստվում

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է պատրաստվում: Դավադրության մեջ նա մեղադրել է Կոլումբիայի նախկին նախագահը Ալվարո Ուրիբեին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի գծով նախկին տեղակալներ Ռոջեր Նորիեգային և Օտտո Ռեյչին:

Մադուրոն հայտարարել է, որ Կոլումբիայի նախկին նախագահը նրա ֆիզիկական ոչնչացման պլան է նախապատրաստում: Ապրիլին Մադուրոն արդեն հայտարարել էր, որ Վենեսուելայի աջ ուժերը, որոնց նա «ֆաշիստներ» անվանեց, ունակ են գնալ նրա «ֆիզիկական ոչնչացմանը: Իսկ ապրիլին հայտարարեց, որ երկրում են գտնվում «Կենտրոնական Ամերիկայից եկած» վարձկաններ, որոնք մտադիր են մահափորձ կատարել իր դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---