Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ԵՄ-ին ճնշում գործադրել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանդեպ

PanARMENIAN.Net - Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է Եվրամիությանը ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա` բարելավելու մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ ազատությունների աստիճանը: Դեկտեմբերի 13-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Խավիեր Սոլանայի նախագահությամբ Եվրամիությունը առաձնազրույցներ է ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, քննարկելու է այսպես կոչված «գործողությունների ծրագիրը» «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում: «Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է ընձեռում Եվրամիությանը` ճնշում գործադրելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա մարդու իրավունքների բնագավառում կոնկրետ առաջընթաց արձանագրելու համար: Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել», - նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Եվրամիությանը մինչեւ այժմ իր ներգործության լծակները անբավարար օգտագործելու համար: «Բանն այն է, որ Հարավային Կովկասի երեք երկրները լուրջ բացթողումներ են ունեցել մարդու իրավունքների բնագավառում, սակայն նախկին բոլոր նախարարական հանդիպումներում այս մտահոգությունները չեն արտացոլվել: Եվրամիությունը, համագործակցելով Հարավային Կովկասի երկրների հետ, պետք է հրապարակավ ճանաչի այն փաստը, որ մարդու իրավունքների լուրջ խախտումները շարունակվում են»: Ըստ իրավապաշտպան կազմակերպության, կտտանքները, իրավապահ մարմինների կողմից չարաշահումները, դատավորների եւ փաստաբանների անկախության բացակայությունը, մամուլի ազատությունների սահմանափակումները շարունակում են մնալ լուրջ հիմնահարցեր Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---