Հայաստանում երեխաների շրջանում թերաճության նվազեցման ուղիներ են փնտրում

Հայաստանում երեխաների շրջանում թերաճության նվազեցման ուղիներ են փնտրում

PanARMENIAN.Net - Երեխաների թերաճության նվազեցման նպատակով այսօր շատ երկրներում նրանց սնուցման բարելավմանն ուղղված ծրագրեր են իրականացվում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մայրերի և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված աշխարհի տարբեր տարածաշրջաններում զանազան միջոցառումներ է կազմակերպում։ Այդ շրջանակներում մայիսի 7-10-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի կառավարությունների, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն կունենա ներկայացնելու իր փորձը, կլինեն համատեղ քննարկումներ և կնախանշվեն նպատակային այն ռազմավարություններն ու գործողությունները, որոնք առավել արդյունավետորեն կարող են լուծել առկա խնդիրները։ Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար ԴերենիկԴումանյանին այսօր այս ամենի մասին տեղակացրեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նունե Մանգասարյանը։ Նրանք Դերենիկ Դումանյանին, ընդհանուր առմամբ, ներկայացրեցին մայրերի և երեխաների սնուցման բարելավման ուղղությամբ միջազգային զարգացումները, այդ թվում` հղիության ընթացքում սնուցման բարելավմանն ուղղված «Հազար օր» նախաձեռնությունը։ Նաև կարևորեցին, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2014-2017թթ. համաշխարհային ծրագրերի 7 հիմնական գերակայություննարից 4-ը վերաբերում է առողջապահական հարցերին, այդ թվում` մայրերի և երեխաների սնուցման բարելավմանը։

Դերենիկ Դումանյանն ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկություն է ներկայացրել 2014-2016թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկել «Վաղ տարիքի երեխաների սնուցման բարելավման ծրագիրը», ըստ որի միջին ժամկետ հատվածում նախատեսվում է թերսնուցման նվազեցման նպատակով իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---