Սպորտի նախարարը չի՞ շարունակի պաշտոնավարել. Լուրերը դեռ չեն հաստատվել

Սպորտի նախարարը չի՞ շարունակի պաշտոնավարել. Լուրերը դեռ չեն հաստատվել

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ «նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հետագա աշխատանքի մասին մինչև պաշտոնական տեղեկատվություն չլինի, իրենք հաստատել կամ հերքել չեն կարող այն»:

Իսկ փոխնախարար Սամվել Խաչատրյանը նշեց, որ ինքը ևս չի տիրապետում նման ինֆորմացիայի:

Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, թե սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի վերանշանակվի իր պաշտոնում:

Ռոստոմյանը ղեկավարում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2012 թվականի հունիսից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---