Յուրի Վարդանյանը համաձայն է դառնալ սպորտի նախարար

Յուրի Վարդանյանը համաձայն է դառնալ սպորտի նախարար

PanARMENIAN.Net - Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր ծանրորդ Յուրի Վարդանյանը համաձայնվել է գլխավորել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վարդանյանի օգնական Անի Հայրապետյանը նշեց, որ Վարդանյանին առաջարկել են դառնալ նախարար, և վերջինս էլ համաձայնվել է:

2009 թվականին Վարդանյանը նշանակվել էր ՀՀ նախագահի խորհրդական:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը չի վերանշանակվի իր պաշտոնում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---