Զինծառայող եղբայրների դանակահարության փաստով քրգործ է հարուցվել

Զինծառայող եղբայրների դանակահարության փաստով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Իջևանի զորամասերից մեկում ծառայող երկվորյակ եղբայրներ Հովհաննես և Հակոբ Մանուկյանները մայիսի 3-ին տեղափոխվել են հիվանդանոց: Այստեղից ժամը 02.10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-թափանցող վերքերով Ավանի Աճառյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդներից մեկը, իսկ նույն օրը, ժամը 03.05-ին, «բազմակի կտրած-ծակած վերքեր, ուղեղի ցնցում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ` նրա եղբայրը: Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալ:Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 1995 թ. ծնված Գևորգ Մ.-ն և 1995 թ. ծնված Արթուր Ն.-ն դանակով հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Մ.-ին և Արթուր Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---