Գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիությունը

Գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կարևոր գործառույթներից է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն ու սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը: Այս մասին PanARMEIAN.Net-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Վերջին տարիների նշանակալի աշխատանքներից է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի սեյսմիկ հաշվարկը, որն իրականացրել են ՍՊ Արևմտյան ծառայության մասնագետները` Զավեն Խլղաթյանի գլխավորությամբ: Միայն 2012 թ. սեյսմիկ ռիսկի վերաբերյալ տվյալների բազան համալրվել է մոտ 500 շենքի տվյալներով:

Կատարվել է դպրոցների և մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն, տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և սեյսմիկ խոցելիության գնահատում՝ ընդգրկելով հանրապետության տարբեր բնակավայրերի 44 դպրոց և 11 մանկապարտեզ:

Մասնագիտական եզրակացություններ են տրվել 105 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ:

Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները կատարվում են Հայաստանի բոլոր մարզերում՝ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի բոլոր 4 տարածքային ծառայությունների (ՊՈԱԿ-ների) կողմից:

Կատարվում է նաև ՀՀ քաղաքացիների ընդունելություն, տրվում է մասնագիտական խորհրդատվություն և բացատրություններ` բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---