Ռեժիսորներ առանց սահմանների.Այս անգամ մասնակիցները սովորում են սցենարի զարգացման սկզբունքները

Ռեժիսորներ առանց սահմանների.Այս անգամ մասնակիցները սովորում են սցենարի զարգացման սկզբունքները

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը, մայիսի 6-ին Երևանում մեկնարկել է Եվրոմիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ոսկե Ծիրանի միջոցով իրականացվող Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) ծրագիրի sցենարի զարգացման դասընթացը: Այն կշարունակվի մինչև մայիսի 10-ը:

Ծրագիրը նախատեսված է սկսնակ սցենարի հեղինակների, ռեժիսորների և պրոդյուսերների համար և ընդգրկում է լիամետրաժ փոքր բյուջե ունեցող խաղարկային ֆիլմերի նախագծեր: Դասընթացը կկատարելագործի մասնակիցների սցենարի զարգացման ստեղծագործական հմտությունները, ինչպես նաև կծանոթացնի համաշխարհային կինոշուկայում այն առավել մրցունակ դարձնելու հիմնական սկզբունքներին:

Դասընթացին մրցութային կարգով մասնակցելու են 12 նախագիծ՝

Վրաստանից հրավիրվել են երկու նախագծերի ներկայացուցիչներ՝ «Terco Mondo» Մեռաբ Կոչաշվիլի և Նիկոլոզ Աբրամաշվիլի և «I am Beso», հեղինակ՝ Լաշա Խալվաշի:

Ուկրաինան ներկայացված էր 3 նախագծով՝ «Homunculus», հեղ.՝ Անդրեյ Ռոժեն, «Kai», հեղ.՝ Օլեգ Սենցով և «When the trees are falling», հեղ.՝ Մառուսյա Նիկիտյուկ:

Մոլդովայից ընտրվել են երկու նախագիծ՝ Օլգա Կազակի «Thorns and Roses» և Պավել Բրեյլանդի «School Uniform» - ը: Հայաստանը ներկայացնում էն 5 նախագիծ՝ Անուշ Ջահանյանի և Արթուր Սարկիսյանի «The Door», Արևիկ Ավանեսյանի «Everything that Happened to NOLA», Մարիամ Օհանյանի «Candlelight Dinner», Սոնա Գրիգորյանի և Գագիկ Հարությունյանի «One life, one love» և Վիկեն Բերբերյանի «The Plagiarist»:

Դասընթացը կանցկացնեն MAIA (Իտալիա) ծրագրի բարձրակարգ դասավանդողները: Մասնավորապես, այս անգամ ծրագրում կդասավանդեն Անտուան Լե Բոսը (Ֆրանսիա), Գրացիելլա Բիլդեսհայմը (Իտալիա) և Գաբրելա Բրունենմեյերը (Գերմանիա): Ծրագիրը կանցկացվի Ինտերնյուսի հայաստանյան գրասենյակում:

Ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից՝ Cinema Art Center Prometheus (Վրաստան), Internews (Հայաստան), Internews (Ուկրաինա), Maia (Իտալիա) հետ համատեղ և Եվրամիության ֆինանսավորմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---