Հայաստանի Մ-17 տ. հավաքականը պատրաստվում է Հունգարիայի մրցաշարին

Հայաստանի Մ-17 տ. հավաքականը պատրաստվում է Հունգարիայի մրցաշարին

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստվել Հունգարիայում կայանալիք ընկերական մրցաշարին: Մայիսի 13- 17-ը թիմը մարզումներ կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում: Մայիսի 15-ին հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի «Իմպուլս-2» թիմի հետ:

Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. դարպասապահներ`Սուրեն Ալոյան, Մայիս Դոլմազյան:

Պաշտպանությունում հանդես կգան Հակոբ Համբարձումյանը, Դավիթ Տերտերյանը, Արմեն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Սամվել Իգիթյան և Կարեն Հակոբյանը:

Կիսապաշտպաններն են Վահագն Հայրապետյանը, Գառնիկ Հովակիմյանը, Հովիկ Իլանգյոզյանը, Սամվել Խաչիկյանը, Էմիլ Եղիազարյանը, Վոլոդյա Բաբայանը, Հովհաննես Պողոսյանը, Հովհաննես Փանոսյանը և Ստեփան Հարությունյանը:

Հարձակման գիծը կկազմեն Հայկ Գալստյանը, Ռաֆայել Դարբինյանը և Ռոբերտ Մինասյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---