Եվրամիությունը մտադիր է ներդնել «գրին քարտերի» համակարգ

PanARMENIAN.Net - Աշխատուժի ներգրավման նպատակով Եվրահանձնաժողովը մշակել է նոր ռազմավարություն եւ կանոններ: Եվրամիության իրավաբանական հարցերով հանձնակատար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Եվրամիությունում ներդրվելու է ամերիկյան «գրին քարտեր»-ի նման համակարգ, որը թույլ կտա արտասահմանցի մասնագետներին տրամադրել աշխատանքի իրավունքով վիզա եւ բնակության իրավունք: Ինչպես հաղորդում է Իտար-Տասս-ը, լավատեղյալ աղբյուրները հայտնում են, որ համապատասխան նախագիծը Եվրամության անդամ պետությունների ներկայացուցիչներին է ներկայացվելու դեկտեմբրիե 21-ին: Ներկայումս բնակչության ծերացման վտանգի պատճառով Եվրամիությունը շահագրգռված է արտասահմանցի տարբեր մասնագետների, առաջին հերթին` բժիշկների, ինժեներների ու գիտաշխատողների ներգրավմամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---