Շախմատի ԵԱ-ում Հրանտ Մելքումյանը բարձրացել է 14-րդ տեղը

Շախմատի ԵԱ-ում Հրանտ Մելքումյանը բարձրացել է 14-րդ տեղը

PanARMENIAN.Net - Լեհաստանի Լեգնիցե քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Ռաջեր Մարկուսին (Ավստրալիա) և 6 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Գադի Հուսեյնովի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը՝ Վլադիսլավ Տկաչովի հետ (Ֆրանսիա): Հայ շախմատիստները վաստակել են 5,5-ական միավոր և գրավում են 21-րդ և 23-րդ տեղերը:

Տիգրան Պետրոսյանն ու Արման Փաշիկյանը ևս ունեն 5,5-ական միավոր և զբաղեցնում են 29-րդ և 34-րդ տեղերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---