Հենրիխ Մխիթարյան. «Տավրիան» խանգարեց իմ առաջին նվաճմանը, իսկ հիմա ես ռեկորդային գոլերով եմ գրավում նրա դարպասը

Հենրիխ Մխիթարյան. «Տավրիան» խանգարեց իմ առաջին նվաճմանը, իսկ հիմա ես ռեկորդային գոլերով եմ գրավում նրա դարպասը

PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է այն փաստը, որ Ուկրաինայի առաջնության ռեկորդ նրան հաջողվեց սահմանել հենց «Տավրիայի» դեմ խաղում (5:0), որտեղ նա դուբլի հեղինակ է դարձել:

«Վերջերս ես 11-մետրանոցների տաբու էի սահմանել, ցանկանում էի, որ ռեկորդի հասնել հենց խաղի ժամանակ խփված գոլերով: Բայց ինձ ասացին, որ եթե 11-մետրանոց նշանակվի, հենց ես պետք է իրացնեմ: Փառք Աստծո, ամեն ինչ այնպես դասավորվեց, որ ես և ինձ տված խոստումս չխախտեցի, և մարզչական առաջադրանքը կատարեցի»,-ասել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ դեռ երեք տարի առաջ, երբ դեռ խաղում էր «Մետալուրգում», հենց «Տավրիան» է խանգարել նրան իր առաջին նվաճումն ունենալ Ուկրաինայի առաջնությունում՝ հաղթելով Գավաթի եզրափակչում. «Այժմ ես ռեկորդային գոլերով եմ գրավում այդ թիմի դարպասը: Գուցե դրանում ինչ-որ բարձրագույն ֆուտբոլային արդարություն կա»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---