Հայաստանի Մ-19 տ. հանդբոլի հավաքականը մայիսի 17-ից կմասնակցի ԵԱ ընտրական մրցաշարին

Հայաստանի Մ-19 տ. հանդբոլի հավաքականը մայիսի 17-ից կմասնակցի ԵԱ ընտրական մրցաշարին

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Հայաստանի մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը կուղևորվի Ավստրիա, որպեսզի մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին:

Հայաստանի ընտրանին ընգրկված է 5-րդ խմբում և մայիսի 17-ին, 18-ին և 19-ին կմրցի Ավստրիայի, Հոլանդիայի և Բուլղարիայի ներկայացուցիչների հետ:

Հավաքական են հրավիրվել դարպասապահներ` Սոֆիկ Թորոսյանը, Մարգո Թերզյանը, մարզահրապարակի խաղացողներ` Անի Ասատրյանը, Լուիզա Թուխիկյանը, Մերի Վահանյանը, Լիլիթ Ավագյանը, Անի Գաբրիելյանը, Մարիամ Մուրադյանը, Անահիտ Մուրադյանը, Մարիամ Առաքելյանը, Լուսինե Մխիթարյանը, Արուս Սուքիասյանը, Սաշա Բոյաջյանը, Լորենա Կորկոտյանը, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի կայքը:

Հայաստանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվել մրցաշարին: Նոյեմբերից այն կանոնավոր պարապմունքներ է անցկացրել: Բացի այդ, թիմը վերջերս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներում ուժերն էր չափել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ և բոլոր խաղերը գրանցել իր օգտին:

Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը և Անահիտ Հարությունյանը հայտնել են, որ թեև մրցակիցներն ուժեղ են, սակայն հանդբոլիստուհիները տրամադրված են լավ խաղ ցուցադրելու: Հավաքականի կազմը համալրելու են նաև Ֆրանսիայում բնակվող երեք խաղացողներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---