Գիտաժողով` նվիրված հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին![]() 14 մայիսի 2013 - 21:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը 2013 թ. նոյեմբերի 20-22-ը Երևանում կկազմակերպի հայկական գորգագործական մշակույթի ուսումնասիրման հիմնահարցերին նվիրված «Հայկական հանգույց» խորագրով գիտաժողով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է նախարարության պաշտոնական կայքից: Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները՝ Հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները: Հայոց գորգարվեստի տեղը առաջավորասիական գորգագործական մշակույթի համակարգում, Հայկական գորգերի գեղազարդման համակարգի ու դրա առանձնահատկությունների մասին: Հայկական գորգերն արտերկրի թանգարաններում: Հայկական գորգերի մասնավոր հավաքածուների մասին, Հայկական գորգի, ասեղնագործության ու ժանյակի, մանրանկարչության, կիրառական ու մոնումենտալ արվեստի առարկաների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին, Ավանդական և ժամանակակից գորգը, Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին, Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրման հիմնախնդիրները: Գիտաժողովին կարող են մասնակցել ոլորտի բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2013 թ. հունիսի 10-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |